168.am-ը գրում է.

Էյֆելյան աշտարակի բնակելի հարկաբաժինը, որտեղ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ կկարողանան մեկ գիշեր իջեւանել մի քանի մարդ, նկարահանել են եւ տեսահոլովակ պատրաստել, տեղեկացնում է The Daily Telegraph-ը:

Շուրջ 185 քառակուսի մետր մակերեսով հարկաբաժնի ձեւավորման աշխատանքին մասնակցել է ֆրանսիացի դիզայներ Բենուա Լելյոն: Այնտեղ, մասնավորապես, տեղադրել են հարմարանք սեղանի ֆուտբոլ խաղի համար եւ հեռուստատեսային մեծ էկրան:

Զբոսաշրջիկներին Փարիզի ամենահռչակավոր տեսարժան վայրի ներսում գիշերն անցկացնել մայիսին առաջարկել է HomeAway կացարանի կարճաժամկետ վարձակալության ծառայությունը: Դրա համար անհրաժեշտ էր մասնակցել մրցույթին՝ պատասխանելով «Էյֆելյան աշտարակում ինչպես կտնօրինեիք հարկաբաժինը, եթե գիշերն իջեւանեիք այնտեղ» հարցին:

Խաղարկությանը մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ: Նրանցից ընտրվել են չորս հաղթողներ: Ակցիան կազմակերպվել է Եվրո-2016-ի պատվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել