Life.panorama.am-ը գրում է.
Պորտուգալական Ավեյրա, Կոիմբրա և Պորտու համալսարանները, ինչպես նաև Ստոքհոլմում գործող Կառոլինայի ինստիտուտը եկան այն եզրակացության, որ հանցագործության վկաները կարող են իրավախախտներին ճանաչել հոտով: Իրենց փարձերի արդյունքները գիտնականները տեղադրեցին Frontiers in Psychology ամսագրի էջերում:
Ինչպես գրում է N+1–ը, գիտնականների հետազոտություններին մասնակցեցին 18-ից մինչև 30 տարեկան 73 առողջ կամավորներ: Նրանց ցուցադրում էին բեմականացված տեսաձայնագրություններ, որոնք վերարտադրում էին իրական հանցագործություններ: Դիտարկման ժամանակ մասնակիցները զգում էին ենթադրյալ հանցագործի հոտը, ինչի աղբյուր էր հանդիսանում քրտինք ներծծած բժշկական անձեռոցիկը: Այդ հոտերի դոնորներն էին 50-ից ավելի ուսանողներ, որոնց մինչև փորձարկումները խնդրել էին չօգտագործել օծանելիք և ուժեղ հոտ ունեցող սնունդ ու խմիչք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



