Եվ այսպես, Հայաստանի քաղաքական ներկապնակը, որը առայժմ բավականին գունաթափ վիճակում է գտնվում, մի քանի օրից նոր երանգ կստանա,քանզի տեղի կունենա « Համախմբում» կուսակցության անդրանիկ համագումարը։ Կուսակցությունը, որը ինչպես գիտենք գլխավորում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը,դիրքավորվել է ընդդիմադիր ճամբարում ու իր գործունեությունը հիմնականում տեսնում է քաղաքական այդ բևեռում։
Հայաստանում, ինչպես գիտենք, ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար մեծ ջանքեր չի պահանջվում։ Ըստ էության այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական ուժ, որը ընդդիմադիր չէ, և դա իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն է։ Եթե նախկինում կային կառուցողական, ստեղծագործ, ռադիալ և այլ տիպի ընդդիմադիր կուսակցություներ, ապա այսօր մեր երկում գոյություն ունեն բազում ընբդդիամդիր և մեկ իշխանական կուսակցություն, որը ի հեճուկս մնացածների ՝ շարունակում է իշխել Հայաստանում ու չի թաքցնում որ դեռ երկար է իշխելու։ Ինչէ։
Վարդան Օսկանյանի մասին խոսելիս անհրաժեշտ է դիտարկել նրան նախևառաջ քաղաքական վարքի, անցյալի ու ներկայի կոնտեքստում, հետո նոր խոսել ապագայից։ Ապրելով և սովորելով ԱՄՆ-ում, վերջինիս իրավմամաբ կարող են համարել արևմտյան արժեքային ու քաղաքական մտքի կրողն ու իրականացնողը։ Հետևաբար Օսկանյանը շատ լավ է պատկերացնում թե ինչքանով է Հայաստանում հնարավոր արևմտյան քաղաքական համակարգի կիրառումն ու դրա մոդելավորումը։ Արգործնախախարի աշխատանքը իր բնույթով հանրայնության ու մատչելիության որոշալի դեֆիցիտ է պարունակում և այդ տարիներին ինչպես իր կենսագրականում նշում է պարոն Օսկանյանը, ինքը հիմնականում զբաղված էր արտաքին քաղաքական հարցերով։
Այժմ, երբ նախկին արտգործնախարարը փոխել է ամպլուան և հանդես է գալիս ընդդիմադիր ճակատում,շատ ավելի մեծ են հնարավորությունները սեփական տեսակետները մարդկանց հասնելու ու քարոզելու համար։ Սակայն հանրության հետ դիալոգ ծավալելիս հարկ է հիշել, որ մարդիկ Օսկանյանին դիտարկելու են պատմատարածական կոտեքստում ու նախկինում արված քայլերն ու հայտարարությունները (դիցուք մարտի մեկին նրա հեռուստաուղերձն ու դիրքորոշումը)։
Հաջորդ խնդիրը,որին հետ պետք է հաշվի նստի Օսկանյանը դաշտում դոմինանտություն հաստատելն է։ Փորձը ցույց տվեց, որ Հայաստանում մինչ այս ըննդիմամդիր գործչի ամենաբարձ նշաձողը սահմանել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր բնույթով դասական քաղաքական գործիչ է և նախըհնտրում է գործունեության հրապարակային ոճը։ Հանրային գիտակցության վրա ազդելու ու առաջնորդելու իր ունակությունները առաջին նախագահը բազմիցս վերահաստատել է հանրահավքներում ու հրապարակային այլ միջոցառումների ժամանակ անխնա քննադատելով գործող իշխանությանը։ Բացի այդ Տեր-Պետրոսյանին հաջողվում էր գործող համակարգի հետ ունեցած ինձ անձնական տարաձայնությունները մատուցել գաղափարական տարաձայնությունների ներքո ու հենց այդ ունակության շնորհիվ նրան հաջողվեց երկար ժամանակ մոնոպալցենլ ընդդիմադիր դաշտը համաժողովրդական շարժման և հետագայում ՀԱԿ-ի տեսքով։ Օսկանյանը այստեղ ևս խոցելի է։ Նախ նա ժամանակին մաս է կազմել մի իշխանության, որի օրգանական հաջորդն է արդեն գործողը։ Հետևաբար Օսկանյանը ևս պիտի փորձի գաղափարական տարաձայնությունների քողի ներքո ներկայացնել քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունենալու իր կարգավիճակը։ Կհաջողի սակավախոս նախկին արտգործնախախարը այդ գործում թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն չենք կարող չփաստել, որ Օսկանյանը չունի առաջին նախագահի քաղաքական ու խարիզմատիկ բացառիկ հատկությունները։
Եվ վերջապես « Համախմբում» կուսակցության անդամների մեծ մասը մարդիկ են, ովքեր թե իր նախարարության ժամանակ և թե դրանից հետո զբաղեցրել են պաշտոններ կամ հանդիսացել ԱԺ պատգամավորներ, այլ կերպ ասած նոր մարդիկ չեն քաղաքականության մեջ։ Կարծում ենք, Օսկանյանի ընդդիմախոսները առիթը բաց չեն թողնի բարձրաձայնելու սրա մասին՝ «բոլորն էլ նույնն են» մոտավորապես կառուցվածքով։
Իսկ մնացած հարցերի պատասխանը հունիսի 18-ին կտա անձամբ Վարդան Օսկանյանը,կուսակցության հիմնադիր համագումարում։ Դրանից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ թիրախներ է ընտրելու նախկին արտգործնախարն ու ինչ մեթոդներով է պատրաստվում պայքարել Հայաստանում օրինականության հաստատման համար։