Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խնդիրներ է կանխատեսում երկրում, եթե «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում չստանա մեծամասնություն:

«Մենք ունեցել ենք կոալիցիոն կառավարություն, և իմ անձը հավասարակշռել է իրավիճակը: Սակայն եթե նոր պայմաններում ու նոր ընտրություններում «Վրացական երազանքը» ստանա 80 տեղից պակաս, ապա կբարդանա տնտեսական բարեփոխումների անցկացումը: Եթե ձևավորվի կոալիցիոն կառավարություն, ապա մենք կստանանք բազում նոր խնդիրներ:

Եվ այնուամենայնիվ, ես դեմ չեմ կոալիցիոն կառավարությանը: Սակայն նման տնտեսության ու փոքր ֆինանսների պայմաններում շատ դժվար կլինի մեզ համար, և դա կխանգարի ճիշտ ուղղությամբ Վրաստանի զարգացմանը»,- ասել է Իվանիշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել