Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսեսուսի հնարավորություն է տեսնում:

«Քննարկումները դեռ առջևում են, բայց եթե ես նախկինում որոշակի վերապահումներ ունեի հնարավոր  կոնսեսուսի կայացման համար, այս պահին՝ համենայնդեպս վերջին շաբաթների քննարկումները  տարբեր ֆորմատներում ինձ բերում են նրան, որ ես տեսնում եմ լայն կոնսենսուսի հնարավորություն»,-ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, թե իրենց համար շատ կարևոր է, որ ԲՀԿ-ի առաջարկած դրույթը իրականացվեն, որը տեխնիկապես  հնարավոր չէր իրականացնել կարճ ժամանակում:

«Մեր առաջարկությունն այն է, որ մասնակցել քվեարկությանը միասնական  փաստաթղթով, այսինքն՝ նույնականացման քարտով, կարծես թե ընդունելի է իշխանության համար  և կարծես թե կա հնարավորություն գտնել անհրաժեշտ գումարները՝ բոլորին ապահովելու  մեկ միասնական նույնականացման քարտով»,-ասաց նա:

Հարցին, թե կոնսենսուս հանուն ինչի՞, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե հանուն նրա, որ ունենանք շատ ավելի լավ Ընտրական օրենսգիրք:

«Որը հնարավորություն  կտա հնարավորինս նեղացնել կեղծարարության սողանցքները, և բնականաբար դոնոր կազմակերպությունների համար կարևոր էր, որ  այդ առաջարկների փաթեթի շուրջ լինի հնարավորինս լայն կոնսենսուս»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել