
Panorama.am-ը գրում է.
Ֆինանսական միջոցներից զրկված, անելանելի վիճակում գտնվող մոտ 550 հալեպահայ սպասում է իր հերթին՝ րոպե առաջ հեռանալու ռմբակոծվող Հալեպից: «Հալեպ հայրենակցական բարեսիրական» կազմակերպության անդամները դրամահավաք են նախաձեռնել, ամեն օր սպասում են բարերարների նվիրատվությունների, որպեսզի կարողանան հայրենակիցներին ապահով կերպով Երևան տեղափոխել:
Հալեպում գտնվող մեր հայրենակիցները նախ հատում են Սիրիայի սահմանը, հասնում Լիբանան, այնտեղից էլ՝ Երևան: Հայաստան հասնելու համար մեկ մարդու ճանապարհածախսը կազմում է մոտ 500 դոլար:
Կազմակերպության համահիմնադիր Անի Բալխյանը Panorama.am-ին ասաց, որ հերթագրված մարդկանց մեծ մասը երեխաներ են, պատանիներ, այրիացած կանայք: Վերջին օրերին Հալեպում ակտիվացած ռազմական գործողությունների ընթացքում կազմակերպության միջոցներով 25 հալեպահայ է տեղափոխվել այստեղ: Հալեպից մեծ հոսք է սկսվել նաև Սիրիայի ծովափնյա բնակավայրեր, որոնք այս պահին առավել անվտագ ու ապահով են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ