Panorama.am-ը գրում է.

Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ամրապնդումն ու զարգացումը շատ կարևոր է: Այս պահին դրանց համար կան էական նախադրյալներ: Երևանում անցկացված «Պատուհան դեպի Հունաստան» խորագրով միջացոռման ժամանակ կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, այդ ոլորտում երկրու երկրների կապերի սերտացման ու զարգացման նշանակությունը միայն տնտեսական չէ:

«Դրանք նպաստելու են երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, միջմշակութային երկխոսությանը: Այս առումով միջոցառումը շատ կարևոր է»,-ասաց Ապերսյանը:

Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տարին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա Հունաստան շատ են այցելում նաև Հայաստանից:

«Հայաստանն ու Հունաստանը շատ գեղեցիկ երկրներ են: Վստահ եմ, որ շատ շուտով Հայաստանն էլ է դառնալու տուրիզմի երկիր: Քանի որ հայերն ու հույներն ունեն նույն կրոնը, կարծում եմ, որ հույներին հատկապես կհետաքրքրեն Հայաստանի վանքերը»,-ասաց Իոաննիս Տարիսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել