Araratnews.am-ը գրում է.
«Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի արևելքում, Վանի նահանգում պայթեցրել են ոստիկանների զրահապատ ավտոմեքենան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Միջադեպը գրանցվել է Գևաշ-Վան ճանապարհին, որտեղ քուրդ զինյալները նախապես պայթուցիկ են տեղադրել և այն գործի դրել ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 ոստիկան: Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/khurd-zinyalnereh-vani-nahangum-paythecrel-en-ostikanneri-zrahamekhenan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել