Օրերս մի գրառում էի արել Եվրոպայի` ազգային ու քրիստոնեական արժեքներից հրաժարվելու մասին, որը ոչ միայն լայն տարածվեց, այլև բուռն քննարկվեց։Ես քննարկման կողմնակից եմ, բազմաթիվ պատճառներով։

Բայց մեր ազատականների մի հատված ախր շատ մեծամիտ է։ Իրենց թվում է, թե իրենք ամենակարդացածն ու գիտակն են, ամենահեղինակավորն ու տեղեկացվածը։

Մի կողմ դնելով բովանդակային տարաձայնություններ ( Հայստանում կատարյալ լիբերալ լինելու համար պետք է փնովել եկեղեցուն և անտեսել ազգությունդ )` հերթական անգամ տեսանք, որ մեր լիբերալների մի հատված կեղծ է, որովհետև.

● սարսափելի անհանդուրժող են այլակարծության նկատմամբ` այն է խոսքի ազատության նկատմամբ
● ծայրահեղ դոգմատիկ են, մտքի ազատության տեղ չեն թողնում
● ագրեսիվ են ու անհարգալից` անձի ազատության և արժանապատվության հետ անհամադրելի պահվածք։

Մի խոսքով, մեր "լիբերալների" մի մասին ավելի կսազեր Մաոյի "մշակութային հեղափոխության" փիլիսոփայությունը, քան ազատամտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել