ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ալյանսի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում մեկական գումարտակ տեղադրելու որոշումը:
Գումարտակների անձնակազմի գերակշռող քանակը կլինի այսպես կոչված՝ <<առաջատար երկրներից>>…
Ըստ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դուգլաս Լյուտի, այդ գումարտակները կարող են կազմված լինել 800-1000 մարդուց և նրանք փոփոխվելու են ամեն 6 կամ 9 ամիսը մեկ: Չորս գումարտակներից երեքը կձևավորեն ԱՄՆ-ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
Բայց, եթե նայում ես ներկայացվող թվակազմին, ապա դրանք ոչ թե գումարտակ են, այլ իսկական գնդեր կամ առնվազն ուժեղացված, հատուկ նշանակության գումարտակներ:
Եվ այսպես, կարծես աստիճանաբար Ռուսաստանն առնվում է օղակի մեջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել