Panorama.am-ը գրում է.

Սյունիքի մարզի Ախլաթյան ու Դարբաս  համայնքներում  հուլիսի 10-ին  համայնքի ղեկավար  արտահերթ ընտրություններ են նշանակվել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ Ախլաթյան ու Դարբաս համայնքների ղեկավարները՝ Արմեն  Բեգլարյանն ու Մայիս  Միրզոյանը, զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով. նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին:

Նրանք իրենց ընկերների հետ որպես կամավոր մեկնում էին դիրքեր՝ սատարելու զինվորներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել