Հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունները խիստ անհանգստացրել են Բաքվի բռնապետի վարչակարգին, որն արտահայտվում է տարբեր «խոսնակների», այդ թվում նաև ԱՀ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի միջոցով։
Ադրբեջանցիներին հատկապես անհանգստացնում է ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկումը և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստան կատարելիք այցը։ Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանի նիստի ժամանակ իրենց անհանգստությունն են հայտնել ՀՀ-ԻԻՀ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ, որոնք, հենց ադրբեջանցիների բնորոշմամբ, մոտենում են ռազմավարական մակարդակի։
Հետաքրքիր է Միլլի Մեջլիսի նախագահի արձագանքը՝ պատգամավորների հնչեցրած անհանգստություններին. «Իրանն ինչպիսի քաղաքականություն վարի, ադրբեջանական կողմից կարժանանան համապատասխան պատասխանի»։ Դժվար չէ հասկանալ, որ այս հայտարարության տողատակերում Ադրբեջանը սպառնում է Իրանին՝ Իսրայելի հետ հարաբերությունների խորացմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել