Անապահով Հայաստանի մէջ, «ԴԷՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ» լոզունգի իրականացման ուղղուած փոքրագոյն քայլ մը կըլլար, եթէ այս անգամ ՀՀ իշխանութիւններն ու իրաւապահ մարմինները յայտնաբերէին՝ նախագահական թեկնածու ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ դէմ կատարուած մահափորձի յանցագործն ու անոր ետին կեցող պատուիրատուն.... Քաղաքական նման ոճիրները ԿՈԾԿԵԼՈՒ քսանամեայ տխուր փորձ ունի մեր հանրապետութիւնը դժբախտաբար.... Ցարդ երբեք չյայտնաբերուեցան, օրինակ, Հոկտեմբեր 27-ի, Մարտ 1-ի եւ բազում այ քաղաքական թէ այլ ծանրակշիռ ոճիրներու բուն պատասխանատուները...ինչ որ պարարտ հող կը ստեղծէ որ բռնութեան եւ ահաբեկումի քստմնելի արարքները անարգել ու անպատիժ գործադրուին մինչ օրս....վախի եւ անապահովութեան մթնոլորտ ստեղծելով երկրէն ներս.... ԼՈԶՈՒՆԳԸ ԻՍԿԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՊԱՀՆ Է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/408542442570207
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել