Artsakhpress.am-ը գրում է.

Կրեմլում ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հունիսի 20-ին պլանավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ»,- ասել է նա լրագրողներին:

Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է, որ Պուտինը սկզբում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչին կհաջորդեն համատեղ բանակցությունները:

«Բնականաբար, մեր կողմից ակտիվ ջանքեր կգործադրվեն հակամարտության կարգավորման առումով կողմերին աջակցելու համար»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել