Եվ այսպես Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է ,որ այժմ էլ «Ազգային փրկության ճակատ» է ստեղծում։ Անկեղծ ասած այս հայտարարությանը լուրջ չէինք մոտենա,եթե բացի ներքաղաքական զարագացումները հանրային օրակարգը հագեցած չլիներ արտաքին քաղաքական հագեցած իրադարձություններով։ Հռետորաբանությունը կարծես չի փոխվել՝պայքար անօրինական իշխանության դեմ և նորից ինչ- որ անհասկանալի սահմանված ժամկետներ՝ իշխանափոխության համար։ Սակայն այս անգամ Սեֆիլյանը վտանգավոր ելակետ է սահմանել։ Ինչպես և սպասվում էր,ապրիլյան քառօրյան այս կամ այն կերպով անդրադառնալու էր ներքաղաքական վերադասավորումների վրա։ Ոչ ոք դա չէր քննարկում ու չէին էլ կասկածում։
Ապրիլյան քառօրյան դեռևս լիովին չի մարսել ոչ հասարակությունը, ոչ էլ քաղաքական ուժերը։ Շատերը մինչ այժմ գտնվում է դրա ազդեցության տակ, իսկ եզրահանգումները շատ հաճախ էմոցիոնալ են ու ոչ կշռադատված։ Եվ ահա այս իրավիճակում, երբ հանրությունը դեռևս գտնվում է իշխանության հետ բացատրման փուլում և հանույն արդարության պիտի նշել, դեռ չի ստացել իրեն հուզող հարցերի հավուր պատշաճի պատասխանները, Սեֆիլյանը, ստեղծված իրավիճակում իր ձեռքն է վերցնում հանրության պրկված նյարեդերի հետ խաղալու նախաձեռնությունը։ Խոսքը մասնավորապես գնում է նրա տված գնահատականների վերաբերյալ, թե իբր իշխանությունը վաճառքի է դրել Արցախն ու սակարկում է նրա համար։
Մենք չենք խոսում նրա մասին, որ « Սարդարապատ» հետագայում « Նախախորհրդարան» անվանումները կրող կազմակերպությունը, որը գլխավորում է Սեֆիլյանը, տարիներ շարունակ զբաղված են Հայաստանում, առանց այն էլ երկու ոտիքից կախ ընդդիմության ինստիտուտը վարկաբելով ու ծաղրուծանակի ենթարկելով։ Չենք խոսում միայն այն պատճառով, ոորվեհետև քաղաքական վարքի տրամաբանության շրջանակներում ոչ մի կերպ այն հնարավոր չէ ընկալել։ Մենք կարող ենք խոսել արդյունքի մասին։ Ի վերջո քաղաքականության մեջ կարևորը արդյունքն է, իսկ ունեցած քաղաքական կապիտալով Սեֆիլյան առանձնապես հպարտանալու բան չունի։ Եվ այստեղ արդեն նրան չի փրւմ նույնիսկ այն, որ վերջինս փայլու մարտական ուղի է անցել՝ լինելու Շուշիի առնանձակի գումարտակի հրամանատար։
Բազմիցս է խոսվել, որ Հայաստանի իշխանական համակարգը սերտաճած է Ղարաբաղյան Էպոխայի գեներալիտետի հետ։ Մարդիկ որոնք անցել են մարտական ուղի և կիսում են քաղաքական իշխանությունը ոչ այն պատճառով, որ պաշտում են միմյանց, այլ այն պատճառով, որ առանց մեկը մյուսի գոյատևել չեն կարող։ Եվ սա պետության համար վտանգավոր տենդենց է, որովհետև ռազմակն գործիչը դեռևս քաղաքական գործիչ չէ՝ շատ ավելի վտանագավոր ու իռացիոնալ է նրանց որոշումների ու գործունեության առանցքը։ Սա կրկնում ենք, իշխանության պարագայում։
Սակայն ինչով է Սեֆիլյանը տարբերվում իշխանության զինվորական էլիտայից։ Թերևս նրանով, որ բարեբախտաբար չունի որոշումների վրա ազդելու հնարավորություն։ Սարսափել կարելի էր, եթե Ժիրայր Սեֆիլյանը լծակներ ունենար քաղաքական որոշում կայացնելու։ Խաղաղ պայամաններում նրան ինչ- որ տեղ հասկանալ կարելի է, սակայն երբ ունենք մի իրավիճակ, երբ պարտերազմը ոչ միայն չի ավարտվել ,այլ կախված է մեր գլխին՝ պատրաստ ամեն վարյկյան պայթելու , ստեղծված իրավիճակում օգտվել նրանից , որ հանրություն որոշակի հետպատերազմական դեպերսիա է ապրում, մեղմ ասած տեղին չէ։ Սեֆիլյան ի վերջո պիտի հասկանա, որ ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը դրանք տարբեր իրողություններ են, որ գոյություն ունի քաղաքական տրամաբանություն,որ իրեն ու իր հայտարարություններն էլ հանդուրժել են այդ տրամաբանության արդյունքում։ Պիտի հասկանա, որովհետև եթե չանի, ցավոք կամ բարեբախտաբար, ուշ թե շուտ, դա նրան կհասկացնեն։