lgbti_onur_yuruyusu_icin_tehlikeli_cagri_7190335Araratnews.am-ը գրում է.

Առաջիկա կիրակի օրը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում նախատեսված է անցկացնել ԼԳԲՏԻ ((լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) ) համայնքի ներկայացուցիչներին աջակցող երթ:

Թուրքական «Milliyet»  թերթի կայքի համաձայն՝ «Մուսուլման Անատոլիայի երիտասարդներ» (MAG) անվամբ հայտնի խումբը կոչ է արել բոյկոտել այդ երթը:

MAG -ի ներկայացուցիչները հատուկ պաստառներ են նախապատրաստել՝ կոչ անելով բոլորին միանալ այլասերվածության դեմ իրենց պայքարին: Երթինիրենց հակազդեցությունը ցուցաբերելու նպատակով խումբը նախատեսում է կիրակի օրը հավաքվել Թաքսիմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել