Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Չեխիայի ընտրանում դեմ խաղը:
«Չեխիայի ընտրանու կարգի թիմերի դեմ հանդիպումներում պետք է առաջ գնալ, մինչև ստանաս ցանկալի արդյունքը: Պետք է համբերություն ունենալ: Միշտ փորձում եմ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել խաղի ժամանակ: Այդպես ես բավականություն եմ ստանում ֆուտբոլից:
Այժմ էլ ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ կանեմ՝ հանուն կոլեկտիվի: Երջանիկ եմ, որ մեկ քայլ առաջ կատարեցինք»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



