The Associated Press-ը ներկայացրել է Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին տվյալներ, ներկայացրել է Շարմազանովի, Աբրահամյանի, նաև հիվանդանոցի տնօրենի արձագանքը դեպքի վերաբերյալ, ինչպես նաև ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի` տնտեսական մարտահրավերների առաջ կանգնած լինելուն, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ նախագահի ընտրություններին ու նախագահ ընտրվելու հիմնական թեկնածուներին:
Vesti-ին գրում է, որ Հայրիկյանը տեսել է կրակողին, բայց նրան նկատել չի կարողացել: Այնուհետև լրատվականը ներկայացնում է 2 շաբաթով ընտրությունների օրը հետաձգելու հավանականության հարցը, և մահափորձի առիթով հարուցված քրեական գործի մասին տվյալներ:

BBC-ն գրում է, որ Հայրիկյանը խորհրդային տարիներին համարվում էր այլախոհ: Նա տարիներ է անցկացրել խորհրդային բանտախցում և արտաքսվել գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու համար, ինչպես նաև իր գրածների համար: Իսկ այս նախագահական ընտրություններում, կարծես, նախագահ Սերժ Սագսյանն է հաղթելու:

RIA Novosti-ի փորձագետների կարծիքով նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Հայրիկյանը հանդես գա նման նախաձեռնությամբ:
Euronews-ը, The telegraph-ը, foxnews.com-ը, AL Jazeera-ն, ABC-ն, Reuters-ը հիմնականում սահմանափակվել են միայն չոր ինֆորմացիա տրամադրելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել