««ՉԻ» տեղեկություններով Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը երջանիկ անտեղյակության մեջ է։ Մարզպետ նշանակվելուց հետո նա, չգիտես ինչու, իր ողջ ներումով սևեռվել է զուգարանների ու հավաքարարների վրա, գյումրեցիների խոսքերով՝ «գործը թողած, ընկեր Հովսեփը թիթեռ կնկարե»։
Այսպես, հունիսի 8-ին մարզպետը այցելել էր «Գյումրու Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, գոհունակություն հայտնել դիսպանսերի ընդհանուր վիճակից, հատկապես տիրող մաքրությունից։ Հովսեփ Սիմոնյանը առանձնացրել էր հատկապես զուգարանների մաքրությունը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նշանակվելուց հետո՝ մարտի 16-ին, երր Հովսեփ Սիմոնյանը հանդիպել էր մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, հասցրել էր սպառնալ հավաքարարներին. «Իմ կողմից կլինեն այցելություններ դպրոցներ, կայցելեմ նրա համար, որ բարձրացնեմ ձեր՝ տնօրենների հեղինակությունը մաքրողի վատ մաքրելու համար ոչ թե ձեզ դիտողություն կանեմ, այլ մաքրողին կասեմ, որ իր պարտականությունը լավ չի կատարել»։ Ահա այսպիսի «հոգսաշատ» առօրյա ոնի Շիրակի մարզպետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։