ԱՄՆ-ն պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի «կառուցվածքային ռասայական խտրականության» դեմ պայքարի համար: Այդ մասին ասել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռադ ալ Հուսեյնը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանում, հայտնում է TASS-ը:

Չնայած քաղաքացիական իրավունքների ոլորտում ԱՄՆ դաշնային օրենսդրությունն իրավիճակի վրա «գործել է անկասկած դրական ազդեցություն», սակայն շատ աֆրոամերիկացիների հարկ է լինում «պայքարել լիակատար հավասարության իրավունքի ապահովման համար», նշել է նա:

«Անհրաժեշտ է ավելին անել երկրում կառուցվածքային ռասայական խտրականությունը արձագանքելու համար»,- ընդգծել է նա և ավելացրել, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմիններում պաշտոնական պարտականությունների չարաշահումների մեջ մեղավոր աշխատակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել