Ինձ թվում է՝ Արևմուտքում ժողովրդական ԿԳԲ-ն ավելի արդյունավետ է գործում: Հիմա Պարույրի հարևաններից մեկը ասում է, թե տեսել է սև գլխարկով մի մարդու, որ հետևում էր Հայրիկյանին, բայց այդ փաստը ոչ մեկին չի ասել: Հիշում եմ՝ տարիներ առաջ աշխատում էի Հայաստանում Ամերիկյան համալսարանի անվտանգության ծառայությունում, և մի օր մեզ մոտեցավ համալսարանի դասախոսներից մեկը, որը կանադահայ էր և շշուկով տեղեկացրեց. «Տղաներ, 2-րդ հարկում կասկածելի աչքերով անձ մը կա»: Շտապեցինք 2-րդ հարկ Ռամիլ Բասաևին գտնելու և վնասազերծելու հույսով, սակայն ավաղ «կասկածելի աչքերով անձ մը» համալսարանի նորեկ դասախոսն էր:ՃՃՃ Բիրիժյոնովո բոգ բիրիժյոտ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10200492332613299
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել