Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Եվրոպայի 2016թ. առաջնության E խմբի առաջին տուրի՝ Իռլանդիայի ընտրանու դեմ (1:1) խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:


Հիշեցնենք, որ նվազագույն հաշվով պարտվելուց հետո Շվեդիայի ընտրանին փայլուն գրոհ կազմակերպեց, որի պատճառով ինքնագոլի հեղինակ դարձավ իռլանդացիների պաշտպան Կիարան Կլարկը:

 

«Կախարդա՞նք: Դա պարզապես ինքնագոլ էր: Ես հարվածեցի, իսկ իռլանդացին թեքեց գնդակի ուղությունը»,- ընդգծել է շվեդ հարձակվողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել