Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկրում սկսել բոլոր մզկիթների ստուգումներ: Այդ մասին նա ասել է Fox and Friends հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը տեղադրված է Awards by Trendolizer կայքում:

«Մզկիթների ստուգման հարցում մենք պետք է շատ վճռական լինենք, այն բանում, ինչի մասին շատերը կասեն. «Օ, մենք չեն ուզում, մենք չեն ուզում դա անել: Մենք բարձր ենք դրանից»,- համարում է միլիարդատերը:

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը մեղադրել է մուսուլմանական համայնքին, որ նրա որոշ անդամներ, ովքեր ծանոթ են եղել Օռլանդոյի հրաձիգ Օմար Մատինի հետ, իրավապահներին չեն պատմել դաժանությանը նրա հակվածության մասին: Նրա խոսքերով՝ կատարվածում մեղքի բաժինն ունեն նաև նրանք:

«Դուք կբացահայտեք, որ նրան ճանաչողներից շատերը զգացել են, որ նա խելագար է։ Մարդիկ, ովքեր ճանաչել են նրան՝ նախկին կինը, մյուսները, նրանք չեն պատմել նրա մասին: Ինչ-որ պատճառներով մուսուլմանական համայնքը չի մատնում այդպիսի մարդկանց»,- ասել է գործարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել