Բորդյուժան ասել է, որ Հայրիկյանի դեմ կատարվածն ինքը մահափորձ չի որակի:
Իսկ չի՞ ասել, որ մահափորձի չենթարկված Հայրիկյանը Ռուսաստանի լավ բարեկամն էր:

Պուտինը, որ դեռ նախագահ չէր, հոկտեմբերի քսանյոթին եկել էր Հայաստան ու ասաց, որ Ռուսաստանի բարեկամները զոհվեցին: 
Իսկ հիշո՞ւմ եք, որ քսանյոթի օրը Հայաստանում էր Պետդեպի Թելբոթը: 
Նա նստեց ինքնաթիռ, գնաց, ու քսանյոթը տեղի ունեցավ: Ի դեպ, նրան օդանավակայն էր ճամփել արտգործնախարար Վարդան Օսկանյանը, եւ դա էր պատճառը, որ Օսկանյանն այդ օրը պառլամենտում` կառավարության հարց ու պատասխանին ներկա չէր:
Հիմա էլ Շոյգուն ու Բորդյուժան գնացին ու.... կրակոց հնչեց, ինչպես պարոն Բորդյուժան է ասում, ոչ թե մահափորձ եղավ Հայրիկյանի դեմ, հա, կրակոց հնչեց.... մեր պետականության դեմ:
Լավ է չի ասում՝ կրակել են, թե կրակվել է:
Հարցնում եք` ինչո՞ւ եմ այսպես դրել ու հին դարմանը քամուն եմ տալիս:
Չգիտեմ` հոգիս ցավում է շա՜տ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել