Tert.am-ը գրում է.

Այսօր Tert.am Youth-ի զրուցակիցը, «Ֆուլ հաուս» սիթքոմից, իսկ  հիմա  էլ «Թաքնված Սեր»  հեռուստասերիալներից  հայտնի` Դավիթ Աղաջանյանն է: Նա առաջին մասնագիտությամբ իրավաբան է, սակայն տևական ժամանակ ներկայացել է նաև որպես մոդել։ Ինչպե՞ս  է մեկնաբանում կրքոտ համբույրով  լուսանկարը, որքանո՞վ է իրավաբան-մոդելին  հաջողվում  էկրանին  մնալ  որպես  դերասան, ի՞նչ  ընդհանրություններ կարող  է  ունենալ Դավիթը համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների հետ, և այլ  հետաքրքող հարցեր`զրույցում:

Ո՞րն  է լինելու հաջորդ  նախագիծը, որում  հեռուստադիտողը կկարողանա Ձեզ նորից  էկրանին տեսնել:

-Միայն կասեմ, որ այս պահին նկարահանվում եմ «Թաքնված սեր» հեռուստասերիալում:

 

Կերպարի և Ձեր դերասանական խաղի մասին ինչպիսի՞ արձագանքներ  եք լսում:

-Արձագանքները հիմնականում դրական են: Կերպարը կունենա հետաքրքիր  զարգացումներ և հետաքրքիր իրադարձություններ:

 

 

Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Լեոնարդո Դի Կապրիոն, Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեք Նիկոլսոնն այն դերասաններն են որոնց խաղով միշտ հիացած եք: Որոքանո՞վ եք փորձում նմանվել նրանց, եթե իհարկե փորձում եք:

-Այո՛, էլի եմ ասում: Նրանց շատ եմ սիրում: Որքան էլ  ցանկանամ, որքան էլ փորձեմ` միևնույնն է  անհնար է: Պարզապես  պետք  է շատ բան քաղել նման դերասաններից:

 

Մասնագիտությամբ դերասան չէք:  Մասնագիտական կրթության պակասը  դժվարություններ չի՞ առաջացնում:

-Իհարկե դժվարություններ լինում են: Ինձ շրջապատում են պրոֆեսիոնալ դերասաններ և ցանկացած խնդիր հեշտ  լուծվում է:

 

Հնարավոր է՞, որ ոչ հեռու ապագայում Թատերական ինստիտուտի  ուսանող  դառնաք:

-Ուզում եմ  համապատասխան կրթություն ստանալ: Կփորձեմ  ընդունվել  թատրոն, քանի որ թատրոնը ուրիշ աշխարհ  եմ պատկերացնում:

 

Ենթադրենք  հաջողվեց: Ձեզ թատրոնի բեմում  պատկերացնում ե՞ք:

-Ցանկությունս մեծ է: Պատկերացնում  եմ: Մեծ աշխատանքից հետո` ինչո՞ւ ոչ: Բայց պատկերացնելը քիչ է, քանի որ պետք է վերապրել դա:

 

Գեղեցիկ արտաքինով տղա եք և հաստատ երկրպագուհիները պարբերաբար որոշակի քայլեր անում են, որպեսզի  գրավեն  Ձեր  սիրտը: Ամենատպավորիչը, ո՞րն  է եղել:

-Ես բավարարվում եմ մարդկանց դրական խոսքերով, հաճոյախոսությամբ: Հաճելի է, որ կան նրանք: Ավելի պարտավորեցնող  է, երբ ունես մարդիկ ում համար գնահատելի է  քո գործը:

 

 

Դերասանի  սիրտը բավականին  ժամանակ  է  զբաղված: Դավիթը ընկերություն է անում երգչուհի Աննա Դովլաթյանի հետ: Նրանք բավականին ակտիվ են սոցցանցերում և հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում, սակայն  Դավիթը կտրականապես  դեմ է քննարկել անձնական կյանքը: Մեկնաբանություն չտվեց նաև` օրեր առաջ հրապարակված կրքոտ համբույրով  լուսանկարի վերաբերյալ, որից բավականին մեծ աղմուկ էր առաջացել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել