Panorama.am-ը գրում է.

«National Geographic» պարբերականն առանձնացրել է աշխարհի զբոսաշրջային տաս վայրերը, ուր օտարեկրացիներին խորհուրդ է տրվում այցելել։ Հայաստանը առանձնացված տաս ուղղությունների շարքում առաջին հորիզոնականում է։

Ներածականում նշվում, թե Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանն առավելապես ասոցացվել է հակամարտությունների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում պարբերաբար բռնկվող լարվածության հետ։

«Չնայած Ղարաբաղի սահմանի երկայնքով ժամանակ առ ժամանակ ծագող միջադեպերի, Հայաստանն այսօր ապահով երկիր է, որտեղ ծաղկում է զբոսաշրջային ենթակառուցվածքները, ընտանեկան հացատներն ու գիշերատեղիները, ագրոզբոսաշրջությունն, ինչն առավել գրավում է արշավի սիրահարներին` ներկայացնելով երկրի հիասքանչ և լիովին չբացահայտված բնությունը և ճարտարապետական գեղեկցությունը», - գրում է պարբերականը։

Հայաստան այցելելու առավելություններից պարբերականն նշում է այն փաստը, որ այն 301 թ-ին քրիստոներությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունն է, իսկ երկրի լեռնային և դաշտավայրային գոտիներում խոյացող եկեղեցական կառույցներն աշխարհում լավագույնս պահպանվածներից են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել