Ամերիկյան Օռլանդո քաղաքում 50 մարդու կյանք խլած Օմար Մատինն ուսումնասիրել է քաղաքի այլ գեյ-ակումբներ՝ Pulse ակումբի վրա հարձակվելուց առաջ, հայտնում է East Orlando Post-ը:
Revere գիշերային ակումբի սեփականատեր Միկա Բասը պատմել է, որ միջադեպից մեկ շաբաթ առաջ Մատինը Facebook-ում փորձել է նրան ավելացնել «ընկերների» ցանկում:
Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է տվյալները, որ Մատինն ուսումնասիրել է այլ վայրեր հանցագործությունից առաջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Օմար Մատինը կապված է եղել ծայրահեղական իմամ Մարկուս Դուեյն Ռոբերթսոնի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/13/orlando/2048661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել