Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որին զոհ է գնացել 50 մարդ, որակել է որպես ահաբեկչություն: Հանդես գալով հատուկ ուղերձով` Օբաման կատարվածն անվանել է «ատելության ակտ»:
Ավելի ուշ «Իսլամանական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը: Ֆլորիդա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հիշեցնենք, որ Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում 29-ամյա ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը (ծնողներն Աֆղանստանից են) կրակ է բացել` սպանելով 50 մարդու: Եւս 53-ը վիրավոր են:
Ողբերգությունն արդեն որակվել է որպես ԱՄՆ-ում ամենամասսայական սպանություն:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/108534.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել