Tert.am-ը գրում է.

Իրանցի  բարձրաստիճան հոգևորական Սեյեդ Յուսեֆ Տաբատաբինեժադն իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ իրանցի կանանց՝ եվրոպացիներից ու ամերիկացիներին կրկնօրինակած սխալ հագուկապի պատճառով գետերը չորանում են:

Ինչպես նշում է The Independent-ը, հոգևորականի խոսքերով, իրանցի կանանց համաիսլամական դրես-կոդը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Որպես օրինակ՝ Տաբատինեժադը նշել է երկրում մեծ թվով գետերի չորացումը:

«Եթե կանայք շարունակեն ապագայում էլ այսպես հագնվել, ապա բնապահպանական ճգնաժամը գնալով ավելի կխորանա»,-ասել է հոգևորականը Սպահանի մզկիթներից մեկում:

Աղբյուրը նկատում է, որ իմամի հայտարարությունը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել նրա հայրենիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել