rnԲրիտանացի բուքմեյքերները եվրասկեպտիկների դիրքերի ամրացման ֆոնին վերանայել և նվազեցրել են ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանրաքվեի արդյունքի գործակիցը: Այս մասին կիրակի հայտնել է Reuters գործակալությունը` ներկայացնելով բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումները այդ հարցով սպասվող հանրաքվեի նախաշեմին՝ հայտնում է TASS-ը:

Աշխարհում դրույքաչափերի խոշորագույն Betfair բորսան համարում է, որ ԵՄ-ում Լոնդոնի ստատուս քվոյի պահպանման հավանականությունը վերջին շաբաթում նվազել է՝ 78%-ից հասնելով 70%-ի:

Մեծ Բրիտանիայի բուքմեյքերական հնագույն ընկերություններից մեկը՝ Ladbrokes-ը, ևս նվազեցրել է ԵՄ-ից երկրի դուրս գալու գործակիցը:

«Մենք կարծում էինք, որ brexit-ի մրցավազքը ավարտվել է, սակայն (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի) դուրս գալու գործակիցը կրկին ընկել է՝ եվրասկեպտիկների 10 տոկոսանոց տպավորիչ առավելությամբ հարցումների հրապարակումից հետո»,- ասել է Ladbrokes-ի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել