Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության ամերիկյան վարչությունը կազմել է նոր խորհուրդների ցուցակ օրվա ընթացքում աղի քանակի օգտագործման վերաբերյալ՝ հայտնում է healthyliving.com.ua-ն:
Գիտնականների նոր հաշվարկներով՝ սննդակարգում աղի քանակը չպետք է գերազանցի օրական 1700 մգ-ը: Տվյալ չափաքանակից ավելին կարող է հանգեցնել ճնշման բարձրացման, ինֆարկտի և կաթվածի ռիսկերի:
Փորձագետները նշում են, որ այսօր մարդիկ օրական օգտագործում են նշված քանակից 2-4 անգամ ավելի աղ, որի հիմնական պատճառը ֆասթֆուդում և կիսաֆաբրիկատներում աղի զգալի քանակն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



