1438163141Իրաքի զինվորականները ցեղախմբերի ջոկատների օգնությամբ ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Էլ-Ֆալուջայից հարավ-արևմուտք ընկած Ալ-Ֆալահաթ և Աս-Սաբիհաթ շրջանները: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով Իրաքի բանակի զինվորական հրամանատարության տեղեկատվական բյուրոյի հայտարարությանը:

«Իրաքյան ուժերը ազատագրել են Ալ-Ֆալահաթ և Աս-Սաբիհաթ շրջանները և բարձրացրել Իրաքի դրոշը շրջանների շենքերի վրա»,- հայտարարել են տեղեկատվական բյուրոյում: Գործողության ընթացքում ոչնչացվել են մի շարք զինյալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել