Tert.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուղղությամբ կրակ բացելու մասին հայտարարած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախները ոչնչացվել են թուրքական հրետանու, ինչպես նաև` ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի ավիահարվածներից:

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, նախնական տեղեկություններով՝ ոչնչացվել է 8 ահաբեկիչ:
Թուրքական զինուժը կրակ է բացել ԻՊ-ի 11 թիրախների՝ հիմնականում հրթիռանետ, նռնականետ կայանների ուղղությամբ:

Եվս 3 ավիահարված իրականացրել են կոալիցիոն ուժերը՝ ոչնչացնելով 7 ահաբեկչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել