Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ..:Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

Գալյա Նովենց (հուլիսի 10, 1937, Երևան, ՀԽՍՀ - հուլիսի 22, 2012), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ամենաճանաչված ու սիրված հայ դերասանուհիներից մեկը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի։


էրեխեք կլսեք, մեզի դիտողություն կենեն.
Այ տղա Ռուբեն, այ տղա մի հատըմ ձեն հանե, մեզի դիտողություն կենեն, այ տղա դու մարդ չե՞ս:
Ռուբեն, ի սեր Աստծո ես չեմ կըրնա իրա հետ շբվի, շատ սահմանափակ կընիգ է:
Այ տղա, չհոգնեցիր տուր քիչմը էլ ինքը փչի ...

Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ..:Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

Իրան ըսա քեֆս իչքան կուդա էդքան պդի վառեմ, ըդիգ իմ անձնական գործն է, ես ընձի բաժանված կհամարեմ:
Ընգեր Ղազարյան, իրան ըսա օր ինքը երեսին մեռոն չունի քսած, ես տան բոլորեն ը՞նչի կֆռֆռա...

Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ..:Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

 

Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ..:Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

 



ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ. Վերևից հրաման էր տրված, որ դերասանուհի դառնամ...
Դերասանուհին իր մասին ասել է. «Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր։ Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները։ Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջեւ. դպրոցական բեմում, բակային ճամբարներում թե տանը երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում։ Այդուհանդերձ, մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ։ Տուն էինք վերադառնում կեսգիշերին։ Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը՝ մանկաբար երջանիկ էինք։ Շատ դժվար է մանուկին զրկել երջանկությունից, որովհետեւ նա կարողանում է ձերբազատվել հոգսից եւ ապրել պահի ուրախությամբ»: 

Գալյա Նովենցի մորաքույրը հայ բեմի և կինոյի նշանավոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Լյուսյա Հովհաննիսյանն էր` Խորեն Աբրահամյանի կյանքի երկարամյա ընկերուհին, նրա երկու զավակների` Բաբկենի և Թամարի մայրը: Շատ բանով է դերասանուհի մորաքույրը նպաստել իր զարմուհու ընտրությանը, օրինակ եղել նրա համար: Դերասանուհի դառնալու ցանկությունը մեծ էր, Գալյան կամենում էր դառնալ կինոդերասանուհի, ուստի մեկնեց Մոսկվա, դիմեց Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտ, սակայն շատ-շատերն էին կամենում կինոդերասան դառնալ, ուստի նրան բախտը չժպտաց. միավորները չբավականացրին այս նշանավոր բուհի ուսանողուհի դառնալու համար: Վերադարձավ Երևան և 1954 թվականին ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտեց ականավոր մանկավարժ և բեմադրիչ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցը, ուր սովորում էին նաև Արմեն Ջիգարխանյանը, այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Բարխուդար Ղազիյանը, Արծրունի Մանուկյանը, Գուժ Մանուկյանը և ուրիշներ: 

Թատերական կրթությանը մեծ տեղ է հատկացնում դերասանուհին, կարևորում է նրա արժեքը. «Պետք է շատ լուրջ վերաբերվել դերասանական արվեստին եւ հասկանալ, որ բեմ բարձրացող յուրաքանչյուր ոք դերասան չէ։ Իհարկե, բնատուր օժտվածությունը կարեւոր է հաջողության հասնելու համար, սակայն չպետք է անտեսել կրթության դերը, որը արտիստի համար բացահայտում է բազմաթիվ կատարողական մանրամասներ։ Այսինքն` ի վերուստ տրված շնորհը պետք է զուգակցել գիտելիքի եւ տքնաջան աշխատանքի հետ։ Դերասանը պետք է լինի բազմակողմանի զարգացած, իրազեկ։ Կարող է թվալ, որ այս կամ այն կերպարը մարմնավորելու համար ընդհանուր զարգացածությունն էական նշանակություն չունի, սակայն ես խորապես համոզված եմ, որ ինչքան էլ դերասանական տվյալներով օժտված լինի, թերզարգացած արտիստը չի կարող կերտել խորքային կերպարներ։ Իսկ գեղարվեստի բուհում դասավանդում են այնպիսի առարկաներ, որոնք ընդհանուր զարգացածություն են ապահովում ապագա արտիստի համար։ Ուստի պետք է լավ կրթություն ստանալ, սովորել, անվերջ ինքնակատարելագործվել, այսպես ասած, մարզվել։ Ես սովորել եմ Արմեն Գուլակյանի խմբում եւ շատ լավ կրթություն եմ ստացել»: 

Ինստիտուտն ավարտելուց հետո, տրված խանդավառ երազներին, կուրսի հետ հայտնվում է Կապանի Շիրվանզադեի անվան թատրոնում, վերակենդանացնում այս թատրոնը, որը շատ վաղուց չէր երիտասարդացել, որի դերասանական համախումբը չափազանց աղքատացել էր: Մի քանի տարի Կապանում աշխատելով և Երվանդ Ղազանչյանի հետ ընտանիք կազմելով` Գալյա Նովենցը վերադարձավ Երևան և աշխատանքի անցավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 80-ից ավելի դերասան ունեցող ակադեմիական թատրոնում դյուրին չէր դերեր ստանալ, անցնել ինքնահաստատման ճանապարհ: Սակայն երիտասարդ դերասանուհուն հաջողվեց ստեղծել մի քանի բեմատիպարներ, որոնք իրենց տեղը հաստատեցին այս թատրոնում: Հետո նրա կյանքում սկսվեց մի խելահեղ ընթացք. աշխատեց Գյումրու Վ. Աճեմյանի, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Այս տարիներին ու այս թատրոններում Գալյա Նովենցն ստեղծում է իր լավագույն բեմական կերպարները, ձևավորում իր ստեղծագործական առանձնահատկությունները, հղկում և մշակում իր արտահայտչաձևերը` կարևորելով «լուռ ապրումների» և զգացմունքային «ներփակվածության» սկզբունքները: Խաղում է Մարգարիտ` «Պատվի համար» , Կատրին` «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», Մարինա Չոդրիշվիլի` «Կամուրջ», Ֆիլումենա` «Ֆիլումենա Մարտուրանո», Սևիջ` «Տարօրինակ միսիս Սևիջը» , հեռախոսավարուհի` «Կայարան»...

Գալյա Նովենցին ճշմարիտ ժողովրդականություն ու մեծ ճանաչում բերեցին այն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է, իսկ նա հայկական կինոյի ամենից շատ նկարահանված դերասանուհին է, 20-րդ դարի ազգային կինեմատոգրաֆի այն մեծություններից մեկը, ով հաստատեց հայի կերպարի նոր ըմբռումներ, փոխեց կինոյում ձևավորված պատկերացումները հայ կնոջ մասին: «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմեր հնարավորություն տվեցին Գալյա Նովենցին լիովին բացահայտելու իր յուրահատուկ դերասանական նկարագիրը, գեղարվեստական-գեղագիտական այն յուրատիպություները, որոնք միայն նրանն էին ու հեռավոր աղերսներ էին ձևավորում հայ բեմի ու կինոյի մեկ այլ նշանավորի` դերասանուհի Հասմիկի ստեղծագործական նկարագրի հետ: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը Գալյա Նովենցի «աստեղային ժամը» եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով, նրան հայկական կինոյի Աննա Մանյանի կոչել: Անտարակույս, հաճելի էր լսել այս համեմատության մասին, սակայն Գալյա Նովենցը հեռու էր Մանյանիից իր ներքին էքսպրեսիվ լուծումներով, իր խաղային առանձնատիպություներով, բնավորության ու հոգեբանության օբյեկտիվացման մեթոդաբանությամբ: 

Շարունակութունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել