««ՉԻ» տեղեկություններով նախօրեին գիշերր ժամը 3:00-ի մոտակայքում անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի Ֆլեշի Բարսեղի Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրվա ընթացքում Բեգլարյանի տանը օպերատիվ–քննչական գործողություններ են իրականացրել իրավապահները։
Խոսակցություններ կան, որ չարագործները հասցրել են վերջնական նպատակին հասնել, այն է՝ Ֆլեշի Բարսեղի տնից բավականին արժեքավոր բաներ գողանալ։ Թանկարժեք իրերի, գումարի, թե՞ կարևոր նշանակության այլ բաների մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց պարզել։
Ասում են, որ անգամ հայտնի է, թե չարագործներն ինչ մեքենայով են մոտեցել Բեգլարյանի առանձնատանը։ Որքանով մենք ենք տեղյակ՝ նրանք եղել են սովետական արտաղրաթյան ավտոմեքենայով։ Տուն մուտք գործածների մասին առաջինը գլխի է ընկել Բարսեղյանի որդին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։