Դեռ շատ վաղ է ինչ-որ համապարփակ վերլուծություններ ու եզրահանգումներ անել Հայրիկյանի վրա կատարված մահափորձի վերաբերյալ։ Ասեմ ավելին՝ ով փորձում է նման բաներ հրամցնել լսարանին, առնվազն սադրիչ է։ Միակ եզրահանգումները, որ կարելի է անել այս պահի դրությամբ, ոչ այնքան պատճառների մասին են, այլ հետևանքների։ Թվեմ դրանք.
- Դատելով իշխանության ռեակցիաից ու շփոթվածությունից, ինչպես նաև այն պարզ հանգամանքը հաշվի առնելով, որ այս պատմությունը ամենաշատը խփում է հենց իշխանության շահերին, սա իրոք արտապլանային պատահար էր, որը հաստատ ոչ ոք չէր ուզենա լիներ, եթե ոչ զուտ մարդկային մղումներից ելնելով, ապա գոնե քաղաքական նպատակահարմարությունից։
- Մենք ունենք ոչ ադեկվատ ու ծայրաստիճան դեղին լրատվական դաշտ, ու ես պարզապես սարսափում եմ այն մտքից, թե ինչ վնաս կարող է պատճառել այդ դաշտը լուրջ ճգնաժամային իրավիճակի դեպքում, օրինակ՝ պատերազմի։
- Մեր «ընդդիմության» մեջ հասունացել է մի շերտ, որը պետք է որակվի էքստրեմիստական ու ազգային անվտանգությանը սպառնացող, որովհետև այդ մարդկանց մոտ քաղաքական նիհիլիզմը այն աստիճան է խորացել, որ ջնջել է բարոյական ու էթիկական բոլոր սահմանները՝ թողնելով մենակ կույր ատելությունը իշխանությունների ու պետական գործող համակարգի նկատմամբ։ Ընդ որում, այդ ատելությունն այնքան խորն է ու թունավոր, որ դրա կրողների համար էլ աննկատ մնալով՝ այն տարածվում է բոլորի վրա՝ բացի իրենց փոքր ու զազրելի շրջանակի անդամներից։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/149917025164329
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել