Այսօր մեր երկիրն աղքատ է այն պատճառով, որովհետև չունենք նորմալ արտադրություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սպասարկման ոլորտ, այստեղից էլ բխող արտահանում, որն էլ կնպաստի երկրի զարգացմանը: Մեր երկրում բիզնեսը հիմնված է մեծամասամբ ներմուծման վրա ինչն էլ հենց հանդիսանում է կոռուպցիայից հետո երկրի քայքայման գլխավոր պատճառներից մեկը: Այսօր մեր արտադրողները ամենախոցելի խմբերից մեկն են, նրանք պայքարում են ներմուծողների դեմ, փորձում հաղթահարել հարկային մեծ բեռը, պահպանել օր օրի փոքրացող շուկան, հասցնել աշխատողների աշխատավարձերը և այսքանով հանդերձ լինել հասարակության լայն շերտերի կողմից չսիրված: Մինչև վերջին ժամանակներս արտադրողներին ասոցացնում էին թալանչիների, գցողների, գռփողների հետ, բայց շնորհիվ մի քանի հայտնի գործարարների՝ ի դեմս Յիրիկյանի, Ծառուկյանի, Հրանտ Վարդանյանի ընտանիքի, Ռուբեն Վարդանյանի այդ կարծրատիպերը կարծես կոտրվում են: Ես միշտ ցանկացած իմ գրառումով փորձել եմ պաշտպանել մեր ցանկացած արտադրողի շահերը, սկսած պաղպաղակ,հավի միս, մազի ռեզին արտադրողից վերջացրած ՏՏ ոլորտ՝ ի դեմս Armphone -ի: Կոչ չեմ անում գնել մերը, որոշողը դուք եք, բայց միշտ լինելու եմ իրենց կողքին և ամեն ինչով փորձելու եմ օգտակար լինել, ցանկացած նոր տեղական արտադրություն կամ արտադրանք տեսնելով ես պատկերացնում եմ, որ այս պետականաշինության խարխուլ հիմքի մեջ ևս մի ամուր քար ավելացավ:
Փորձեցի մի քիչ շատ հանրամատչելի գրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1046992298718456?notif_t=close_friend_activity¬if_id=1465551836079447
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել