Այս տարի մայիս ամիսը իր եղանակային տարօրինակություններով գերազանցեց անգամ «գիժ» մարտին: Մայիսի 23-ին տեղի ունեցավ ուժեղ քամի և կարկուտ, որը զգալի վնասներ պատճառեց Արմավիրի մարզին: Իհարկե բնաության քմահաճությունների դեպ պայքարելն այդքան էլ հեշտ չէ, բայց դրա պատճառած վնասների փոխատուցմամբ հնարավոր է մեղմել բնակչության հոգսերը:Այս նպատակով կառավարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 51մլն դրամ: Որոշվել է նաև հետագայում մարզի մի շարք համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ:
Վերնոգրյալ գումարի մի մասը կուղղվի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նաև Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին:Ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով:
Արմավիրում մեկ այլ խնդիր է քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքներ ստացած 36 ընտանիքների պետական գրանցման հարցը: Այս խնդիրը կապված է նշված ընտանիքների սոցիալական վիճակով, որը թույլ չի տալիս իրենց զբաղեցրած բնակարանների համար պետական գրանցում իրականացնել: Այս հարցի կարգավորման համար ևս կհատկացվի որոշակի գումար: