«Դեռևս շուրջ մեկուկես ամիս առաջ կառավարությունն ավարտեց օրենսգրքի նախագծի քննարկումները և փաստաթուղթը ներկայացրեց Ազգային ժողովի դատին։ Մինչ այն ընդգրկված էր ԱԺ նստաշրջանի վերջին քառօրյայի օրակարգում՝ կառավարությունում վերսկսել են փաստաթղթի քննարկումները։
Օրերս վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ՝ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցներն իրենց անհամաձայնությունը հայտնելով ԱԺ ուղարկված փաստաթղթի որոշ դրույթների վերաբերյալ՝ հանդես եկան տարբեր առաջարկություններով և դիտողություններով։ Վարչապետը հանձնարարեց շարունակել քննարկումները և արդյունքները ներկայացնել կառավարությանը։
Ըստ էության, սա արտառոց իրավիճակ է։ Սովորաբար նման բան չի լինում։ Հարց է առաջանում. ինչո՞ւ հանկարծ առաջացավ Հարկային նոր օրենսգրքի նախագծին վերադառնալու անհրաժեշտություն։
Պատճառը, որոշ տեղեկությունների համաձայն, այն է, որ փաստաթղթի հեղինակները խաբել են կառավարությանը։ Գործադիրը հավանություն է տվել և Ազգային ժողով ուղարկել փաստաթղթի մի տարբերակ, որտեղ հաշվի չեն առնված մասնավոր հատվածքի հետ կազմակերպված քննարկումների միջոցով ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ։ Թերևս դա էլ առաջացրել է վերջիններիս դժգոհությունը։
Թե ինչու է այդպես արվել՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում կառավարությունն այժմ փորձում է ուղղումներ մտցնել խորհրդարան ներկայացված Հարկային օրենսգրքի նախագծում։ »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։