Ladynews.am-ը գրում է.

Մանուկ հասակում մեզ ստիպում են ներել: Օրինակ, երբ հարևան տղան ձեզանից վերցնում էր խաղալիքը, նրան ստիպում էին ներողություն խնդրել, իսկ ձեզ՝ ներել: Սակայն դա ոչինչ չէր լուծում: Դուք, միևնույն է, կարող էիք ձեր մեջ պահել վիրավորանքը դեռ երկար ժամանակ: Հասուն ժամանակ մենք սպասում ենք, որ մեզանից ներողություն խնդրեն, սակայն հաճախ այն չի հնչում:

Նույնիսկ, եթե մեզանից ներողություն են խնդրում, միևնույն է հիշում ենք, թե ինչ է մարդն արել: Եվ ամեն անգամ հանդիպելով սխալ մարդու՝ այդ բեռը ծանրանում և ծանրանում է՝ խանգարելով մեզ ապրել:

Սակայն կան այնպիսինները, ովքեր կարողանում են ներել նույնիսկ նրանց, ովքեր դրան արժանի չեն, քանի որ գիտեն․

Դա օգնում է առաջ շարժվել

Չներելը նշանակում է ներսում պահել վիրավորանքը, դժգոհությունը: Դա նշանակում է ներսում պահել ցավը: Մշտապես մեր ուղեղում պտտացնում ենք այդ իրադարձությունը, նորից և նորից՝ դրական բաների վրա կենտրոնանալու փոխարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել