Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության 3 փոխնախարարներ ազատվել են աշխատանքից: Ազատման մասին որոշումը տեղավորվում է պետության կողմից օպտիմալացմանն ուղղված քայլերի տրմաբանության շրջանակներում: Սա և հանրայյին դաշտում տարածված մի շարք թեզիսների քննարկումները, սակայն, այլ հարթությունում են:
Որքան էլ որ զարմանալի է՝ պարզվում է գյուղատնտեսության նախարարը 5 տեղակալ է ունեցել: Մոտավորապես նույն քանակությամբ փոխնախարարներ էլ ունի էկոնոմիկայի նախարարությունը:
Այստեղ թեմայի նրբությունը այն է, թե արդյոք գերատեսչություններն այդքան փոխնախարարի կարիք ունեին: Մյուս նախարարությունների հետ համեմատած, այս երկուսի ծանրաբեռնվածությունն ավելի քիչ է, հետևաբար փոխնախարարների թիվն անհասկանլի շատ է եղել:
Ամեն դեպքում անհասկանալի է մնում, թե փոխնախարարների ինստիտուտն ինչու՞ է այսքան ուռճացված: