Մեր հասարակության մեջ ամեն ինչ շիլաշփոթի է վերածվել: Նախ ամբողջ երկիրը խոսում էր պետապառատի ուռճացվածության մասին: Կառավարությունը սկսեց օպտիմալացնել, հետո պահանջեցին, որ օպտիմալացումը սկսեն փոխնախարարների հաստիքներ կրճատելուց, որովհետև դա ենթադրում էր օգնականի, քարտուղարուհու, վարորդի ու մեքենայի կրատում:
Կառավարությունը գնաց նաև այդ քայլին: Իսկ հիմա տարբեր մարդիկ սկսել են ամոթանք տալ՝ «չեք ամաչում, մարդիկ առանց աշխատանք մնացին» տրամաբանության մեջ:
Մի հատ եկեք կողմնորոշվենք, թե չէ մի օր էլ կասեն՝ դե հա թող պաշտոնյաները կաշառք վերցնեն, երեխեքը վճարովի են բուհում սովորում կամ՝ տուն են պահում, մեղք են, բռնել մի տվեք:
Նույնը վերաբերվում է ծառայողական ավտոմեքենաներին: Ամբողջ երկիրը խոսում էր, որ ամբողջ քաղաքում պետական համարներով ավտոներ են, կառավարությունը 800-ից ավելի կրճատեց, հիմա էլ ասում են՝ հա ինչ են արել, որ մի հատ էլ ծախում ենվրեներս:
Հեչ, իրենց գործն են անում, բայց միաժամանակ հանրային պահանջին են արձագանքել, ճնշենք, ցույց տանք մնացած կեղտերը, թող դա էլ մաքրեն… քանի չեն փոշմանել: