«Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե մարդը բնույթով, իր ծննդյան օրվանից հակված է կաշառակերությանը, մարդը որպես ֆիզիկական միավոր հակված է դրան։
«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե այնուամենայնիվ հնարավոր է պայքարել կաշառակերության դեմ։ Ստացվում է՝ դա մարդու էությունն է, հետևաբար կաշառակերության դեմ պայքարել՝ նշանակում է պայքարել մարդկային էության դեմ։ Իսկ դա, համաձայնվեք, անմարդկային է։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա օրենքները հենց նրա համար են, որ զսպեն մարդկանց «բնածին» հակումները։ Բոլոր արուներն, օրինակ, ի ծնե հակված են զուգավորվել էգերի հետ, բայց օրենքը, չգիտես ինչու, անհասկանալի սահմանափակումներ է մտցնում։ Հեչ չեն ընդունում, որ ինչ բնական է՝ բարոյական է։ Այդ թվում՝ կաշառք վերցնելը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։