Այսօր նույնիսկ ռուսուլմանները սկսում են հասկանալ, որ ռուսը յուղ է վառում ու այդքան էլ իր բարեկամը չի, սակայն ռուսն էլ քաջ գիտենալով, որ օրերից մի օր արմյաշկաները ճանաչելու են իրեն ու փոշմանեն եղբայրության համար, տարբեր ժամանակներում, զանազան ճանապարհներով, պարտադիր ու կամավոր աքսորներով, Հայաստանից շատ հայերի քշել է Ռուսաստան:
Այնպես, որ այսօր ստեղծված իրավիճակում Ռուսատանի և Հայաստանի հայությունը հայտնվել են պատանդի կարգավիճակում և ապրում են խեղդված, փոխադարձ զսպվածության և «փոխըմբռնման գիտակցությամբ»:
Վախի մթնոլտրում ապրող ժողովրդի մոտ դժվար թե հասունանա ազատության գաղափարը, մինչև որ դանակը ոսկորին չհասնի: Թեև շատերն ասում են, թե իբր դանակը ոսկորից էլ է անցել, ես դրան չեմ հավատում, ճարպն այնքան շատ է, որ դեռ դանակը ճամփա ունի կտրելու՝ մինչև ոսկորին հասնելը...