Life.panorama.am-ը գրում է.
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 6.000 մարդ մերկացել է ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Տունիկի ինստալյացիայի համար` այդկերպ աջակցություն հայտնելով Երկիր մոլորակի վրա խաղաղությանը: Մարդիկ առանց հագուստի կանգնել են +7 ջերմաստիճանին: «Մենք երջանիկ ենք մեր մերկությունից և անվրդով լինելուց։ Սա խաղաղության ու հանգստության դրսևորում է, որը մենք բոլորս կիսեցինք միմյանց հետ։ Դա նաև միասնության պահ էր։ Եկել է նախապաշարմունքներն արմատախիլ անելու ժամանակը»,- ասել է մասնակիցներից մեկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/06/07/columbia/489652
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել