Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է նամակով դիմել երկրի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: Այս մասին հայտնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման:

«Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը այս շաբաթ նամակով կդիմի խորհրդարանին», – գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ պատասնանելով ՀՀ նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանի հարցին, թե որն է Նիդերլանդների կառավարության տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել