Tert.am-ը գրում է.

Սեքսը  լիովին բնական երևույթ է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նաև շատ օգտակար է: Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու  համալսարանի  գիտնականներն  անցկացրել են հետազոտություն, որի ժամանակ նրանք բացահայտել են, որ գոյություն ունի «բնական» կախվածություն կանոնավոր սեքսի ու առողջության մեջ: Այսպիսով, փորձենք հասկանալ,  թե ինչով կարող է օգտակար լինել օրգանիզմի համար շաբաթական մի քանի անգամ սեքսով  զբաղվելը:

 

1. Բարելավում է հոտառությունը


Սեքսով զբաղվելուց հետո մարդու օրգանիզմում բարձրանում է պրոլակտին հորմոնի քանակությունը, որը ստիպում է ուղեղին հոտառության կենտրոնում  կուտակել նեյրոններ:


2. Նվազում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը.


Գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական գոնե 3 անգամ զբաղվում են սեքսով, ապա նրանց մոտ  2 անգամ կրճատվում է կաթվածի (ինսուլտի) ու ինֆարկտի առաջացման հավանականությունը:


3. Քաշի նվազում ու ինքնազգացողության բարելավում


Սեքսը դա ֆիզիկական վարժություն է, որի ժամանակ այրվում է 200 կկալ: Ավելին, սեքսի ժամանակ աշխատում են մարմնի գրեթե բոլոր հատվածները, որը և փոխարինում է մարզասրահի: Սեքսով զբաղվելու դեպքում օրգանիզմում միաժամանակ  բարձրանում է տեստոստերոնի մակարդակն ու ամրանում են մկաներն ու ոսկորները:


4. Նվազում է դեպրեսիան


Սեքսով կանոնավոր զբաղվելը նվազեցնում է դեպրեսիայի մակարդակը: Դա բացատրվում է նրանով, որ սեքսով զբաղվելու ժամանակ արտադրվում է պրոստոգլանդին հորմոն, որը կանխում է դեպրեսիայի առաջացումը:


5. Սեքսը որպես ցավազրկող


Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օրգազմի ժամանակ մարդ ստանում է վիթխարի քանակությամբ հաճույք: Այդ շրջանում  օկսիտոցին ու էնդորֆին  հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է: Հենց այդ հորմոներն էլ «բթացնում» են ցավը:


6. Նվազում է մրսածության հիվանդությունների քանակությունը


Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր շաբաթական 2 անգամից ոչ քիչ զբաղվում են սեքսով, նրանց մոտ  իմունոգլոբինի մակարդակը 30 %-ով բարձր է այն մարդկանցից, ովքեր ավելի քիչ են զբաղվում սեքսով: Իմունոգլոբինը  ամրապնդում է իմունիտետն ու պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից:


7. Բարելավում է միզապարկի վիճակը


Սեքսի ժամանակ  օրգանիզմը յուրովի մարզվում է, որն էլ դրական է ազդում միզապարկի վրա:


8. Բարելավում է ատամների վիճակը



Դա կարող է մի փոքր «ծիծաղելի» թվալ, սակայն հիգիենայի կանոնները պահանջում են ատամները մաքրել սեքսից առաջ ու հետո, դրանով իսկ բարելավվում ու պահպանվում է  ատամների առողջ վիճակը:


9. Բարելավում է մարմնի ու դեմքի մաշկի առողջական վիճակը


Սեռական հասունացման շրջանում աղջիկների ու տղաների մոտ նկատվում է հորմոնալ փոփոխություն: Տարիքի հետ զուգահեռ կորյակներն ու մի շարք այլ մաշկի հետ կապված խնդիրներ  աստիճանաբար սկսում են անցնել, քանի որ  երիտասարդները սկսում են զբաղվել սեքսով:


10. Շագանակագեղձի առողջությունը


Եթե տղամարդը գեղեցիկ ու ցանկալի կնոջը տեսնելիս չի կարողանում նրա հետ սեռական կապի մեջ մտնել, ապա նա մնում է չբավարարված: Եթե նման իրավիճակը կրում  է շարունակական բնույթ, ապա կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում ու էրեկցիայի  երկարատև խանգարումներ: Այդ պատճառով հարկավոր է կանոնավոր կերպով բավարարել սեռական ցանկությունները:


11. Առողջ հոգեկան


Հաճախակի ամուր տղամարդիկ ու կանայք  իրենց այդքան էլ ադեկվատ չեն պահում: Սեքսի բացակայությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարման, քանի որ մարդու օրգանիզմը նախատեսված է ակտիվ սեռական կյանքի համար: Առանց սեքսի օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ հորմոններն ու նյութերը, որոնք էլ և հանգեցնում են էնդոկրին «խափանման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել