ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը ներկայացրել է 2016 թ. ամռան եղանակային կանխատեսումը։
Ըստ կանխատեսման՝ հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում (Վայոց ձորում և Սյունիքում՝ նորմայից պակաս):
Հուլիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:
Օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:
Սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%: Յուրաքանչյուր ամսվա համար կանխատեսման ճշտում կներկայացվի նախորդող ամսվա վերջին տասնօրյակում:





