Woolmers Park կալվածքը Անգլիայի հարավարևելյան Հարթֆորդշիր կոմսությունում, որտեղ անցել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մանկությունը, կվաճառեն 43 մլն դոլարով: Այս մասին գրում է The Luxury Listings-ը:

Կալվածքի տարածքը զբաղեցնում է մոտ 100 հա: Գլխավոր տանը կա 8 ննջասենյակ, նույնքան լոգասենյակ, 5 ընդունելության դահլիճ, հյուրասենյակ, խաղասենյակ, թատրոն: Կալվածքում նաև կան ախոռներ, փակ և բաց լողավազաններ, պոլո-ակումբ, որն այցելել է թագուհու որդի Չարլզը, երբ սովորել է Քեմբրիջի համալսարանում:

Այս տարվա ապրիլին, երբ Եղիսաբեթ II-ը նշել է 90-ամյակը, անշարժ գույքը գնահատվել է 56 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել