Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին հայ ֆուտբոլասերները կարող են հետեւել Առաջին ալիքի եթերում: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը բոլոր ֆուտբոլասերներին հնարավորություն կընձեռի հետեւելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումներին: Այս մասին տեղեկացրին Հանրային հ/ը-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները կմեկնաբանեն Առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաեւ մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը եւ Սուրեն Բաղդասարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10- հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը կհյուրընկալեն 24 հավաքականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել